435.71
4.38
404.37
+2
Եղանակը Երևանում
Հայ

Sanitek-ը մեղադրել է քաղաքապետարանին 330 մլն դրամ չվճարելու համար. հայտարարություն

20:36
02 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Sanitek ընկերությունը երկուշաբթի տարածած հայտարարությունում, որում ներկայացված էր ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Տավիլի նամակը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մեղադրել է քաղաքային իշխանություններին աղբահանության երկու պայմանագրերով 330 մլն դրամ չվճարելու համար։

Քաղաքապետին հասցեագրված նամակում նշվում է, որ վերջինս բազմիցս հրապարակայնորեն նշել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ կատարելն է, որը անշեղորեն իրականացվում է: Տավիլը նշում է, որ քաղաքապետարանի պարտականությունների մեջ է մտնում Երևան քաղաքում աղբահանության իրականացման կարգի և աղբամանների տեղադրման վայրերի սահմանումը։

«Այդ պայմանի բացակայության պայմաններում աղբահանությունը Ձեր կողմից ստեղծված հիմնարկի կողմից կատարվում է օրենքի կոպտագույն խախտումով և առանց որևէ հիմքի»,– ասվում է նամակում։

Բացի այդ, նշվում է, որ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմաբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները:

Загружается новость ... "Право"

«Հատկանշական է, որ նշված գումարի մի մասն է միայն պայմանագրի համաձայն Ձեր կողմից համառորեն կիրառվող տուգանքները (որոնք վիճարկվում է մեր կողմից դատական կարգով), իսկ մյուս մասի վճարումը չի կատարվել առանց որևէ պատճառաբանությամբ և պայմանագրի խախտումներով»,– ընդգծվում է նամակում։

Արդեն մի քանի ամիս է` երևանցիները վրդովմունք են հայտնում քաղաքում աղբի մեծ կուտակումների կապակցությամբ և դժգոհում են համապատասխան ծառայությունների, մասնավորապես, աղբահանության օպերատոր Sanitek ընկերությունից։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հրապարակայնորեն իր դժգոհությունն է հայտնել Sanitek ընկերության աշխատանքից, ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն կարող հանդուրժել այս որակի աշխատանքը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը