437.67
4.35
404.35
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի արտադրությունը կանգ է առել անօրինական գործադուլի հետևանքով

17:05
10 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԳեոՊրոՄայնինգ – լեռնահանքային ընկերութունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խումբը հաղորդում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների չարտոնված գործադուլի հետևանքով կոմբինատի արտադրական գործունեության դադարի մասին․

Չարտոնված գործադուլի պատճառը հանդիսացել է աշխատանքային պայմանագրի կետերի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տարընթերցումը։

Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները կոմբինատի ղեկավարությանը ուղարկել են նամակ-դիմում, որում առաջադրել են լրացուցիչ դրամական միջոցների վճարման անհիմն պահանջ։

Կոմբինատի ղեկավարությունը 25.06.2019թ․ պատասխանել է Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների կոլեկտիվ նամակին, որում սպառիչ պատասխան է տրվել: Եղել են հանդիպման, ինչպես նաև ՀՀ գործող օրենքների շրջանակում հարցի հնարավոր կարգավորման վերաբերյալ քննարկման առաջարկներ։ Հանդիպմանը անպայման պետք է ներկա լիներ արհմիության կոմիտեի նախագահը և Մեղրի համայնքնի ղեկավարը, սակայն տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցները անտեսել են առաջարկը։

Հաջորդող օրերի ընթացքում ղեկավարության կողմից հանդիպումների առաջարկները նույնպես, անհայտ պատճառներով, անտեսվեցին։ Հուլիսի 2 -ին ժ․14.30-ից կոմբինատի աշխատանքը անմողջությամբ կանգ առավ, իսկ կոմբինատի ղեկավարության կողմից առաջարկված արտադրամասի աշխատողների հանդիպումը Մեղրի համայնքնի ղեկավարի հետ2019 արդյունքներ չտվեց։

Հուլիսի 3-ին կոմբինատի ղեկավարությունը, հերթական անգամ, աշխատակիցներին հրավիրեց հարցը քննարկելու, սակայն հրավերը կրկին մերժվեց։ Այդուհանդերձ, կայացավ արտադրամասի աշխատակիցների հանդիպումը Սյունիքի մարզպետի և Մեղրի համայնքի ղեկավարի հետ, որը ևս ավարտվեց անարդյունք։

Կոմբինատի ղեկավարությունը գտնում է, որ Տեխնոլոգիական տրասնպորտի արտադրամասի աշխատակիցների կոլեկտիվ նամակում նշված պահանջները անհրաժեշտ է լուծել իրավական դաշտում, ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի շրջանակում՝ առանց արտադրական գործունեության դադարեցման։ Այդ մասին բազմիցս նախազգուշացրել էին կոմբինատի ղեկավարությունը, Սյունիքի մարզպետը և Մեղրի համայնքի ղեկավարը։

Ներկա պահին Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները շրջափակել են Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի գրասենյակը և հրաժարվում են բանակցային գործընթաց սկսել իրավական դաշտի շրջանակում։

Կոմբինատի աշխատակիցների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և զգալի վնաս են հասցնում կոմբինատին, Մեղրի համայնքնին և ՀՀ պետական բյուջեին։ Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է. անօրինական գործադուլի նախաձեռնողները աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։

Загружается новость ... "Лево"

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, այն միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված բազայով։ Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

2007 թվականից ըկերությունը «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի» զարգացման համար ներդրել է 79 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս Ագարաի կոմբինատում աշխատում է 1040 մարդ։ Բանվորների և ինժեներա-տեխնիկական անձնակազմի միջին աշխատավարձը (առանց կառավարող անձնակազմի) կազմում է 340 000 ՀՀ դրամ։

2008-ից մինչև 2018 թվականը ընկած ժամանակահատվածում "Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ" Փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերը և այլ վճարները կազմել են 121.9 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։

Գործունեության արդյունքները ամփոփելով նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգը» Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 540 մլն ԱՄՆ դոլար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր