ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի հեռախոսով ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ ՊՆ–ն, գրում է ՏԱՍՍ–ը։
Загружается новость ... "Лево"
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների կատարման վայրերում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում չորեքշաբթի հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին
հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։–0–