ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի զորամասերից մեկը` մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սնունդը կազմակերպելու մեթոդին ծանոթանալու համար։
«Հիմա զորամասում սկսվել է նախնական աշխատանքը, և մենք տեղում կծանոթանանք պրոցեսին և կներկայացնենք այն ձեզ», – ասել է Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
Նրա խոսքով, ծրագրի շրջանակում զորամասերի ճաշարաններն ամբողջությամբ կվերանորոգվեն։
Վարչապետին ուղեկցող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս հայտարարել է, որ արդեն կա սննդի որակի և կազմակերպման փոփոխություն։
Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ և նշել, որ սնունդը բարձրորակ է։ Նա հետաքրքրվել է` արդյո՞ք չի տարբերվում սնունդն իր այցի պատճառով, ինչին ստացել է բացասական պատասխան։
Ինչպես նշված է Փաշինյանի Facebook–յան էջում, ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով:–0–