ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերին./Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը հրթիռային հարված չի հասցրել Կապանի, հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ Հովհաննիսյանը քիչ առաջ Facebook–յան իր էջում
հայտնել էր, որ րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին, կան զոհեր և վիրավորներ։
Մի քանի րոպե անց Հովհաննիսյանը ուղղում կատարեց` գրառում ավելացնելով իր Facebook–յան էջում։
«Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Կա մեկ զոհ», – գրել է նա։–0–