ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ–ի վարույթոմ գտնվող քրեական գործերից մեկի շրջանակում։ Մնացած մանրամասները կներկայացվեն ավելի ուշ», – ասաց Օհանջանյանը։
Հայկական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Նազարյանին ձերբակալել են, քանի որ նա հրաժարվել է ցուցմունք տալ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։
Նազարյանը 2001–2003թթ.–ին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2003–2018թթ.–ին զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում