439.41
4.47
403.94
+6
Եղանակը Երևանում
Հայ

Սպասվում է +42, գազի բալոնների պայթյուններ, հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ–ը զգուշացնում է

14:20
02 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրին և ձեռնարկվող միջոցառումներին: Ծառայության տնօրենը նշեց, որ օրերս Հայաստան-Նախիջևան սահմանին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100հա խոտածածկ տարածք, բայց հրշեջ-փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը և կանխել դեպի անտառածածկ տարածքներ հասնելը: Տվյալ պահին իրավիճակը վերահսկվում է: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները: Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում գրանցված այլ հրդեհների՝ գնդապետ Նահապետյանը նշեց, որ Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ, որից 4-ը սպասարկվել է Երևանի հրշեջ-փրկարարական ուժերով: Հրդեհների առաջացման պատճառ է հանդիսացել նաև հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքը:Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը ներկայացրեց առաջիկա եղանակի կանխատեսումը: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ, իսկ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով:

Загружается новость ... "Лево"

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ինչպես նաև՝ ակտիվացնել տեղեկատվական աշխատանքները բնակչության շրջանում՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին:

ՀՀ ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը զեկուցեց, որ շարունակվում են գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու աշխատանքները: Այդ կապակցությամբ՝ նախարարը հանձնարարեց անել հնարավորը, որպեսզի գազի ներտնային սպասարկման անվտանգության վերահսկողությունը գտնվի ԱԻ համակարգի տիրույթում, ինչպես նաև՝ ներկայացնել առաջարկություններ՝ ձեռնարկություններում և ժամանցային վայրերում գազի մատակարարման հետ կապված հարցերը կարգավորելու ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Վ. Օհանյանն անդրադարձավ ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող ընկերությունների մենաշնորհային դիրքին, նշեց, որ կազմվել են համապատասխան արձանագրություններ և այս պահին դաշտը բաց է նոր համագործակցությունների համար:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրնն իր զեկույցում նույնպես անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված արտակարգ պատահարներին: Վ. Գևորգյանը նշեց, որ հնարավոր են և արդեն գրանցվել են գազաբալոնների պայթյուններ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է և հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում:

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությանը հանձնարարվեց մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտել դպրոցների սեյսմիկ վիճակի գնահատումը և ներկայացնել արդյունքները:

Նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ ՀՀ ԱԻ համակարգը թևակոխում է պատասխանատու մի շրջան, որտեղ անհրաժեշտ է բոլոր օղակների զգոնությունն ու պատրաստականությունը: Նախարարը նշեց, որ անհրաժեշտ է վերանայել աշխատանքները, հաշվառել տեխնիկական և մարդկային բոլոր ռեսուրսները, լրացնել բացթողումները՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու և դրանց դիմակայելու նպատակով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ