437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավաք–երթն ավարտվեց. ցուցարարները կրկին կհավաքվեն (ՖՈՏՈ)

21:23
16 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ավարտվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան օրվա կապակցությամբ կազմակերպված հանրահավաք – երթը։

 митинг Артур Саркисян

Նախորդ տարվա հուլիսին Արթուր Սարգսյանը սեփական մեքենայով ներխուժել էր ՊՊԾ գնդի տարածք, որպեսզի «Սասնա ծռերին» սնունդ փոխանցի։

митинг Артур Саркисян

Դեկտեմբերի վերջին նա ազատ էր արձակվել երկրից չբացակայելու ստորագրության ներքո, սակայն փետրվարին կրկին կալանավորվել էր խափանման այդ միջոցի համար սահմանված ընթացակարգերի խախտման պատճառով։ Երկրորդ կալանավորումից հետո Սարգսյանը հացադուլ էր հայտարարել, ինչի պատճառով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։

2017 թ.–ի մարտի 6–ին Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել մի խումբ պատգամավորների երաշխավորությամբ

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ հաջորդ ուրբաթ կրկին հանրահավաք կանցկացվի։

«Կհանդիպենք մեկ շաբաթից։ Հուսով եմ` մինչ այդ մենք համաձայնություն ձեռք կբերենք այլ քաղաքական կուսակցությունների հետ միավորվելու մասին և կհասնենք ռեժիմի փոփոխության», – ասաց Սանասարյանը։

митинг Артур Саркисян

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները 2016 թ.–ի հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին իշխանության հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 17-31-ը, մինչ խումբը գրավել էր շենքը, ՊՊԾ գրավված գնդի շենքի տարածքում անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն զինված խմբավորման, որոնք պարբերաբար վերածվում էին իրավապահների հետ բախումների, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ էին ստացել: Զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվել էին քրեական գործեր, մի խումբ անձանց մեղանդրանք էր առաջադրվել:

Հուլիսի 31-ին զինված խմբավորումը հանձնվեց իշխանություններին: Այդ ընթացքում զոհվել է 3 ոստիկան, խմբավորման անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կային վիրավորներ: Քրեական գործը, որի շրջանակում կալանավորվել են տասնյակ մարդիկ, հարուցվել է ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հատկանիշներով: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով