437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի կենսագրությունը

18:30
27 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ  սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կենսագրությունը ներկայացված է ՀՀ կառավարության կայքում։

Ռոստոմյանը ծնվել է 1981 թ.–ի մարտի 3–ին Երևանում։ Զինապարտ է, պահեստի լեյտենանտ։

Ռոստոմյանը 2003 թ.–ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` բժիշկ ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացմամբ։

2006 թ.–ին ավարտել է  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան` ստանոլվ ունիստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում։

2010 թ.–ին նա ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը` ստանալով մարզիչ մանկավարժի որակավորում:

Հրաչյա Ռոստոմյանը 1997-1999 թթ. –ին աշխատել է «Անի 90» ՍՊԸ–ում` որպես ապրանքագետ։  2003 թ. –ին աշխատել է թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` որպես բժիշկ-ինտերն։

2006-2008 թթ.–ին Ռոստոմյանը դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2006 – 2009 թթ. –ին աշխատել է որպես լաբորանտ ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոնում։

2008 – 2009 թթ. –ին եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ, 2006 թ. մարտի 12-ից Ռոստոմյանը ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է։ 

2010 – 2012 թթ. –ին Հրաչյա Ռոստոմյանը զբաղեցրել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2012-2013թթ. –ին եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը,

2013-2016թթ. –ին`ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հրաչյա Ռոստոմյանը ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի:

Նորանկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է:

Նա երեք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ: Պարգևատրվել է  հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու է, անկուսակցական է:

Ռոստոմյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:

2016թ. սեպտեմբերի 27-ից զբաղեցնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր