Աշխարհահռչակ Scania-ն պաշտոնապես Հայաստանում է. ինչպե՞ս է «Ավտո Գելլերի»-ն փոխում ապագայի բեռնատարների շուկան
23.06.2026,
13:22
Բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Scania-ի պաշտոնական ներկայացուցչության բացումը կարևոր իրադարձություն դարձավ Հայաստանի տրանսպորտային շուկայի համար։
Հայաստանում Scania-ի պաշտոնական գործընկերն է «Ավտո Գելլերի» ՓԲԸ–ն։
«Ավտո Գելլերի» ՓԲԸ–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտարարել է, որ «Ավտո Գելլերին» հայաստանյան շուկա է դուրս բերում բիզնեսի նոր մոդել՝ շեշտը դնելով արդյունավետության, կանխատեսելի ինքնարժեքի, սպասարկման և հաճախորդի համար խնայողությունների վրա։

