Ըմբիշ Միհրան Հարությունյան. ես չեմ պարտվել, պարզապես ինձ չեն թողնում կանգնել պատվո պատվանդանին

18.08.2016, 18:10
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով արծաթ նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերում, չի կարծում, թե պարտվել է։

Ըմբիշ Միհրան Հարությունյան. ես չեմ պարտվել, պարզապես ինձ չեն թողնում կանգնել պատվո պատվանդանին
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով արծաթ նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերում, չի կարծում, թե պարտվել է։

Միհրան Հարությունյանը (66 կգ) սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում չկարողացավ նվաճել ոսկե մեդալ կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ մրցափուլում սերբին մեկ միավոր գրանցեց իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնեցին այդ որոշման հետ։ Այնուամենայնիվ, հաղթանակը գրանցվեց սերբի հաշվին։

Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարել է հաղթած>>

«Ես չեմ պարտվել` կյանքում առաջին անգամ չեմ ամաչում դա ասել։ Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն, այս Օլիմպիական խաղերը` նրանք պարզապես չեն թողնում կանգնեմ պատվո պատվանդանին։ Իմ առաջին տեղում, որին արժանացել եմ։ Եթե պարտվեմ, այո, կպարտվեմ, բայց երբ ես հաղթում եմ, նրանք պետք է հնարավորություն տան ինձ կանգնելու այդ տեղում։ Հիասթափված եմ և այլևս ոչինչ չեմ ուզում ասել»,– ասել է Հարությունյանը լրագրողներին։

«Ես տանում էի պայքարը 1։0 հաշվով, ակտիվ էի աշխատում, առաջին համարի ներքո ողջ գոտեմարտում»,– ընդգծել է մարզիկը։ – Իսկ ինձ անընդհատ պարտերի մեջ էին դնում, ինչ–որ նկատողություն էին անում։ Չգիտեմ... Այլևս ոչինչ չեմ ուզում մեկնաբանել, ներեցեք»,– Հարությունյանի խոսքն է մեջբերում Ռ–Սպորտը։

Արդեն մոտ 14 հազար մարդ է ստորագրել Միհրան Հարությունյանի օգտին կազմակերպված պետիցիան, որի հեղինակները կոչ են արել միջազգային տարբեր ֆեդերացիաների, Միավորված ոճերի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային վերականգնել արդարությունը։ -0-