Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարել է հաղթած

17.08.2016, 18:51
Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը փայլուն ներկայացրած ըմբիշ Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարել է հաղթած:
Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարել է հաղթած

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը փայլուն ներկայացրած ըմբիշ Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարել է հաղթած, նշում է ընկերությունը։

«Ռիոյի Օլիմպիական խաղերում երեկ բոլորս ականատես եղանք, թե ինչպես մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Վիվառո ընկերությունը, ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող և Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաև բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա:

Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է. Միհրան Հարությունյանը` եզրափակչում մրցավարական կանխակալության մասին>>

«Ուստի, Միհրանի հաղթանակի վրա խաղադրույք կատարած մեր մի քանի հազար օգտատերերը կստանան իրենց շահումները՝ թե՛ օրդինար, թե՛ էքսպրես տեսակի տոմսերում», – հայտնում է ընկերությունն ու ավելացնում, որ Վիվառոն արդար խաղի կողմնակից է:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։

Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։–0–