Հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալի են հավակնում Բաքվի Եվրախաղերում

17.06.2015, 16:40
Հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալի են հավակնում Բաքվի Եվրոպական խաղերում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը։
Հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալի են հավակնում Բաքվի Եվրախաղերում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալի են հավակնում Բաքվի Եվրոպական խաղերում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը։

«Մեր բռնցքամարտիկների շրջանում կան աչքի ընկնող մարզիկներ։ Կարծում եմ` Հովհաննես Բաչկովը և Սամվել Բարսեղյանը հաղթանակի բավականին լուրջ տրամադրվածություն ունեն, մենք նրանցից մրցանակային տեղեր և մեդալներ ենք ակնկալում»,– ասաց նա։

Խոսելով Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի կազմակերպման մասին` Բադալյանը նշեց, որ հայ մարզիկները, չնայած հոգեբանական ճնշմանը, ըստ արժանվույն են ելույթ ունենում և ներկայացնում իրենց երկիրը։

«Հայ մարզիկների անվտանգության մասին մտահոգվելու առիթներ նույնպես չկան։ Պահպանվում են անվտանգության ապահովման բոլոր միջոցները»,– ասաց Բադալյանը։

Հայաստանը Բաքվի Եվրոպական խաղերում ներկայացնում են վեց բռնցքամարտիկ։ -0-