Բաքվում եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ հանդիսատեսը սուլել է, երբ մարզադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականը

12.06.2015, 22:05
Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ հանդիսատեսը սուլել է, երբ մարզադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականը։
Բաքվում եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ հանդիսատեսը սուլել է, երբ մարզադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ հանդիսատեսը սուլել է, երբ մարզադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականը։

Շքերթին Հայաստանի թիմը ներկայացված է յոթ մարզիկով,  հավաքականի դրոշակակիրն է պատվիրակության ղեկավար Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել  է 25 մարզիկ, որոնք կմրցեն տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում պետք է անցկացվեն չորս տարին մեկ անգամ, անցկացվելու են Բաքվում հունիսի 12–28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի 253 կոմպլեկտ մեդալ` 20 մարզաձևում, որից 11–ով կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր, որը տեղի կունենա 2016 թ.–ին Ռիո դե Ժանեյրոյում։ -0-