Հայաստանի և ՌԴ–ի միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել

05.06.2015, 18:15
Ուրբաթ Հայաստանի սպորտի և երիտասարդության գործերի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանի և ՌԴ–ի միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Ուրբաթ Հայաստանի սպորտի և երիտասարդության գործերի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի սպորտի և երիտասարդության գործերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Ռուսաստանի սպորտի փոխնախարար Պավել Կորոբկովը։

«Հուշագիրն ուղղված է երկու երկրների միջև մարզական համագործակցության ամրապնդմանը և հետագա զարգացմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ղազարյանը մասնակցում է Սոչիում ԱՊՀ մասնակից երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի սպորտի ոլորտի ղեկավարները: -0-