«Ռեալ» ակումբի գլխավոր մարզիչ Անչելոտին նախնական պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթի» ակումբի հետ. ԶԼՄ

15.05.2015, 18:15
Մադրիդի «Ռեալ» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախնական պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբի հետ, հաղորդում է Sport Mediaset իտալական ինտերնետային պորտալը։
«Ռեալ» ակումբի գլխավոր մարզիչ Անչելոտին նախնական պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթի» ակումբի հետ. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մադրիդի «Ռեալ» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախնական պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբի հետ, հաղորդում է Sport Mediaset իտալական ինտերնետային պորտալը։

Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ–ոքի է խաղացել Թուրինի «Յուվենտուս» ակումբի հետ (1:1) և երկու հանդիպումների արդյունքում չի կարողացել դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։ Թուրինում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «Յուվենտուսի» հաղթանակով` 2։1։ Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ Անչելոտիին կհեռացնեն իր պաշտոնից, եթե «Ռեալը» որևէ մրցաշարում չհաղթի այս սեզոն։ Իսպանիայի առաջնությունում մադրիդյան ակումբը, որն արդեն դուրս է մնացել Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի մրցապայքարից, ավարտից երկու փուլ առաջ չորս միավորով հետ է մնում առաջատար «Բարսելոնա» ակումբից։

Ըստ աղբյուրի` Անչելոտին նախնական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթի» ակումբի հետ մեկ ամիս առաջ։ Առաջիկա օրերին կհրապարակվեն պայմանագրի մանրամասները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մանչեսթեր Սիթի» ակումբը, որը գլխավորում է Մանուել Պելեգրինին, ընթացիկ սեզոնում Անգլիայի առաջնության ավարտից երկու փուլ առաջ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Ժամկետից շուտ առաջնության հաղթող է դարձել  Լոնդոնի «Չելսի» ակումբը։ –0–