ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է պարտության մատնել ալբանացիներին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, կարծում է հայ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։
Խաղը կկայանա մարտի 29–ին Էլբասան քաղաքում։ Հանդիպման նախաշեմին (մարտի 23-27) հայ ֆուտբոլիստները ուսումնավարժական հավաք կկազմակերպեն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում։
«Երբ ես մարզիչ էի, մենք 1996-97 թվականներին Ալբանիայում ոչ–ոքի խաղացինք և հաղթեցինք մեզ մոտ 3։0 հաշվով։ Իմ կարծիքով` մեր հավաքականը պատրաստ է խաղի, պատրաստ է հաղթանակի»,– ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը կարծում է, որ հայ խաղացողները կանեն հնարավորինս այդ խաղում հաղթելու համար, քանի որ հնարավորություն ունեն մտնելու խումբ։
Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբի առաջատարը Դանիան է չորս հանդիպումներից հետո յոթ միավորով։ Պորտուգալական թիմն ունի վեց միավոր 3 հանդիպումից հետո։ Ալբանացիները երեք հանդիպումից հետո չորս միավոր են հավաքել։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումներից հետո ունեն մեկական միավոր։ -0-