Հայաստանի հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով

12.02.2015, 16:41
Հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է:
Հայաստանի հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է:

Ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները հետևյալ դրիքն են ամրագրել` Պորտուգալիա` 7–րդ տեղ, Դանիա` 28, Սերբիա` 39, Ալբանիա` 63։ Աղյուսակը եզրափակում են Հայաստանը և Սերբիան, որոնք երեք հանդիպումներից հավաքել եմ ընդամենը մեկական միավոր։

1. Գերմանիա - 1729 միավոր
2. Արգենտինա - 1534
3. Կոլումբիա - 1456
4. Բելգիա - 1430
5. Հոլանդիա - 1385
6. Բրազիլիա - 1333
7. Պորտուգալիա - 1189
8. Ֆրանսիա – 1168
9. Ուրուգվայ - 1146
10. Իսպանիա – 1144–0–