Մխիթարյանը ցանկանում է ամռանը լքել «Բորուսիան»

02.02.2015, 20:36
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել ամռանը հեռանալ ֆուտբոլային ակումբից, ասել է ֆուտբոլստի գործակալ Մինո Ռայոլան։
Մխիթարյանը ցանկանում է ամռանը լքել «Բորուսիան»

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել ամռանը հեռանալ ֆուտբոլային ակումբից, ասել է ֆուտբոլստի գործակալ Մինո Ռայոլան։

2013 թվականին Դոնեցկի «Շախտյորից» «Բորուսիա» անցած Մխիթարյանն այս խաղաշրջանում 13 խաղ է անցկացրել Գերմանիայի առաջնությունում։

«Մարզիկը ցանկություն է հայտնել լքել Դորտմունդի «Բորուսիան» ամռանը, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,– ասել է Ռայոլան, ում մեջբերում է calciomercato.it կայքը։

«Բորուսիան» բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է 18 տուրերից հետո։ -0-