Հոսպիտալացվել է օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը. ԶԼՄ

22.01.2015, 18:59
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նախօրեին տեղափոխվել է հիվանդանոց առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով, հաղորդում է «Առավոտ» թերթը։
Հոսպիտալացվել է օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նախօրեին տեղափոխվել է հիվանդանոց առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով, հաղորդում է «Առավոտ» թերթը։

Ըստ հրատարակության տվյալների` նա Ծաղկաձորից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան ստենտավորել են։ Հիմա հայտնի մարզիկն իրեն լավ է զգում։

Լևոն Ջուլֆալակյանը հունահռոմեական ոճի հայտնի ըմբիշ է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Սեուլում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն (1988 թ.)։—0–