Շարապովան հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո չի պատրաստվում անգործ մնալ

25.08.2014, 14:40
Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է, որ կարող է ոչինչ չանել մարզական կարիերայի ավարտից հետո, սակայն պատրաստվում է որևէ բանով զբաղվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թենիսի կանանց ասոցիացիայի կայքին:
Շարապովան հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո չի պատրաստվում անգործ մնալ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է, որ կարող է ոչինչ չանել մարզական կարիերայի ավարտից հետո, սակայն պատրաստվում է որևէ բանով զբաղվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թենիսի կանանց ասոցիացիայի կայքին:

Երկուշաբթի Նյու Յորքում մեկնարկում է ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությունը: Շարապովան հանդես է գալիս հինգերորդ համարի ներքո։ Նա այդ մրցումներում հաղթել է 2006թ.-ին, հաղթել է նաև Մեծ սաղավարտի ևս երեք մրցումներում և գլխավորել է թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակը:

«Իհարկե, կարիերայի ավարտից հետո ես կարող եմ ոչինչ չանել», - ասել է Շարապովան: «Սակայն  չեմ կարող նստել ծալած ձեռքերով: Ես միշտ սիրել եմ աշխատել, ես երիտասարդ եմ, լի էներգիայով և ցանկանում եմ հաջողության հասնել այլ ոլորտներում»:

US Open-ի շրջանակում առաջին հանդիպման ժամանակ Շարապովան ուժերը կչափի իր հայրենակից Մարիա Կիրիլենկոյի հետ, հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը:-0-