ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի հավաքականը 16 միավորով ութերորդ տեղն է զբաղեցրել նորվեգական Տրոմսյոյում ավարտված 41–րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում։
19 միավորով օլիմպիական չեմպիոն է դարձել Չինաստանի հավաքականը` առաջ անցնելով եռյակում ընդգրկված հունգարացիներից և հնդկացիներից (17–ական միավոր)։
Հայ աղջիկներն Օլիմպիադայում զբաղեցրել են հինգերորդ տեղը` զիջելով օլիմպիական չեմպիոնուհիներին` Ռուսաստանի թիմին, ինչպես նաև չինացիներին, ուկրաինացինին և վրացիներին։
Հայաստանի շախմատի հավաքականը Համաշխարհային շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006 թվականին Թուրինում, 2008 թվականին` Դրեզդենում և 2012 թվականին` Ստամբուլում)։ --0--