Որոշվել են Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

02.07.2014, 12:33
Բելգիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ–ի հավաքականին և դարձավ Բրազիլիայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի վերջին մասնակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Որոշվել են Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Բելգիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ–ի հավաքականին և դարձավ Բրազիլիայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի վերջին մասնակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Խաղն ավարտվեց 2։1 հաշվով։

Քառորդ եզրափակչի զույգերն են`

Ֆրանսիա–Գերմանիա (հունիսի 4),
Բրազիլիա–Կոլումբիա (հունիսի 4),
Արգենտինա–Բելգիա (հունիսի 5),
Նիդեռլանդներ–Կոստա–Ռիկա (հունիսի 5)։

Առաջնության լավագույն ութ հավաքականների ցանկում ընդգրկվել են խմբային խաղերի ութ հաղթողները։ Խմբային փուլում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերից ոչ մեկը չկարողացավ հաղթել առաջին ռաունդը։ Քառորդ եզրափակիչ են դուրս եկել հավասար թվով եվրոպական և ամերիկյան հավաքականներ։-0-