Յուրա Մովսիսյանը կարող է վերականգնվել երկու ամսվա ընթացքում

01.07.2014, 13:26
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը Հռոմում աջ ոտքի աջ ծնկահոդի ախտորոշիչ արտրոսկոպիայի բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել, որ վերականգման համար Մովսիսյանից կպահանջվի 2 ամիս, հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը:
Յուրա Մովսիսյանը կարող է վերականգնվել երկու ամսվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը Հռոմում աջ ոտքի աջ ծնկահոդի ախտորոշիչ արտրոսկոպիայի բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել, որ վերականգման համար Մովսիսյանից կպահանջվի 2 ամիս, հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ շաբաթ ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Մովսիսյանը նախատեսված վիրահատության պատճառով այս տարի այլևս դաշտ դուրս չի գա:

«Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո Մովսիսյանը ծնկահոդի հետ կապված խնդիր է ունեցել: Նրան զննել էին ակումբի բժիշկները, և որոշում էր ընդունվել ուղարկել ֆուտբոլիստին Հռոմ, որպեսզի նա այնտեղ զննում անցնի պրոֆեսոր Մարիանիի մոտ», - հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը:-0-