Ստեփանակերտում անցկացվել է ԼՂՀ արագ շախմատի առաջնությունը

02.06.2014, 17:28
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արագ շախմատի առաջնությունն անցկացվել է Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տանը, Ստեփանակերտից հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը ։
Ստեփանակերտում անցկացվել է ԼՂՀ արագ շախմատի առաջնությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արագ շախմատի առաջնությունն անցկացվել է Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տանը, Ստեփանակերտից հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը ։

Շվեյցարական համակարգով անցկացված առաջնությանը մասնակցել է 24 շախմատիստ` Ստեփանակերտից և հանրապետության շրջաններից։

Եռօրյա պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հովիկ Հայրապետյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սարգիս Մանուկյանը, իսկ երրորդ տեղին է արժանացել Մհեր Սարգսյանը։ -0-