ՖԻՖԱ–ն կլուծարի ֆուտբոլային գործակալների ինստիտուտը և փոփոխություններ կկատարի կանոնակարգում. Կոլոսկով

30.05.2014, 11:51
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան  (ՖԻՖԱ) մտադիր է լուծարել ֆուտբոլային գործակալների ինստիտուտը և համապատասխան փոփոխություններ կկատարի կանոնադրությունում, հայտնել է Ռուսական ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։
ՖԻՖԱ–ն կլուծարի ֆուտբոլային գործակալների ինստիտուտը և փոփոխություններ կկատարի կանոնակարգում. Կոլոսկով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան  (ՖԻՖԱ) մտադիր է լուծարել ֆուտբոլային գործակալների ինստիտուտը և համապատասխան փոփոխություններ կկատարի կանոնադրությունում, հայտնել է Ռուսական ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։

ՖԻՖԱ–ի հերթական կոնգրեսը կկայանա հունիսի 10–11–ին Բրազիլիայում` աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկից առաջ։

«Ֆուտբոլային գործակալների կարգավիճակը կլուծարվի,– հաստատել է Կոլոսկովը «Ռ–Սպորտ»–ի թղթակցին հեռախոսով։ – Կանոնադրությունում կկատարվեն համապատասխան փոփոխություններ։ ՖԻՖԱ–ն, ՈՒԵՖԱ–ն և այլ համաֆեդերացիաներ մտահոգված են այն խնդիրներով, որոնք ծագում են գործակալական գործունեության հետ։ ՖԻՖԱ–ում մտահոգված են նրանով, որ շատ գումարներ են դուրս բերվում ֆուտբոլի ոլորտից գործակալական միջնորդությամբ, գործակալները սկսել են որոշել ֆուտբոլիստի ճակատագիրը։ Նրանք, ոչ թե այն ակումբը, որը դաստիարակել է խաղացողին։ Առայժմ պարզ չէ, թե ով գործակալի կարգավիճակի լուծարումից հետո կկատարի միջնորդի ֆունկցիան, դա կքննարկվի»։

Նա նշեց նաև, որ ժամկետային և սուր թեմաներ կոնգրեսում գրեթե չեն լինելու։ «Դա հերթական կոնգրես է, կլինեն ընթացիկ հարցեր` նախևառաջ, ֆինանսական, կապված բյուջեի հետ, կրկին փոփոխություններ կկատարվեն կանոնադրությունում։ Կքննարկվի Ռուսաստանի նախապատրաստությունը 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընթացիկ ռեժիմով, իսկ ահա Բրազիլիայի պատրաստվածությունն աշխարհի առաջնությանն օրակարգում չի ընդգրկվում»,– ավելացրել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-