Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը չեն կարողացել ԱՄՆ չեմպիոններ դառնալ` զիջելով Կամսկուն և Կրուշին

21.05.2014, 12:04
ԽՍՀՄ–ում ծնված Գատա Կամսկին և Իրինա Կրուշը հաղթել են ԱՄՆ–ի շախմատի առաջնությունում` պաշտպանելով նախորդ տարի նվաճած տիտղոսները։
Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը չեն կարողացել ԱՄՆ չեմպիոններ դառնալ` զիջելով Կամսկուն և Կրուշին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԽՍՀՄ–ում ծնված Գատա Կամսկին և Իրինա Կրուշը հաղթել են ԱՄՆ–ի շախմատի առաջնությունում` պաշտպանելով նախորդ տարի նվաճած տիտղոսները։

Գատա Կամսկին, ով ծնունդով Նովոկուզնեցկից է, առաջնության փլեյ–օֆֆ–ում 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել Վարուժան Հակոբյանին։
Կրուշը, ով ծնունդով Օդեսայից է, մրցակցության վճռորոշ փուլում 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել Տաթև Աբրահամյանին։

Հաղթողների մրցանակային ֆոնդերը կազմել են, համապատասխանաբար, 45 և 20 հազար դոլար։

Կամսկին առաջին անգամ ԱՄՆ–ի չեմպիոն է դարձել 1991 թ.–ին, Կրուշը` 1998 թ.–ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–