Վալերի Կարպինն ազատվել է «Սպարտակ» ՖԱ–ի գլխավոր մարզչի պաշտոնից

18.03.2014, 17:38
Վալերի Կարպինն ազատվել է «Սպարտակ» ՖԱ–ի գլխավոր մարզչի պաշտոնից, թիմը ժամանակավորապես կղեկավարի Դմիտրի Գունկոն, հայտարարել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը։
Վալերի Կարպինն ազատվել է «Սպարտակ» ՖԱ–ի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Վալերի Կարպինն ազատվել է «Սպարտակ» ՖԱ–ի գլխավոր մարզչի պաշտոնից, թիմը ժամանակավորապես կղեկավարի Դմիտրի Գունկոն, հայտարարել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը։

Երկուշաբթի Մախաչկալայի «Անժի» ակումբի հետ Ռուսաստանի առաջնության 21–րդ տուրի հանդիպումից հետո, որի արդյունքում սպարտակցիները վերջին վայրկյաններին բաց թողեցին հաղթանակը (2:2), ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարեց, որ պահանջներ ունի Կարպինի նկատմամբ։ 2014 թ.–ի առաջին երկու պաշտոնական հանդիպումների ժամանակ «Սպարտակը» 0։1 հաշվով զիջեց Գռոզնիի «Թերեք» ակումբին (պրեմիեր լիգայի 20–րդ տուր) և երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Տոսնո» ակումբին (Ռուսաստանի գավաթի 1/8–րդ եզրափակիչ)։
«Կարպինին ասացինք շնորհակալություն։ Պաշտոնակատարը կլինի Գունկոն», – լրագրողներին հայտարարել է Չելոյանցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–