Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի կազմը Ռուսաստանի հետ խաղում

03.03.2014, 13:51
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է Ռուսաստանի հետ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական կազմը, հաղորդվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի կազմը Ռուսաստանի հետ խաղում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է Ռուսաստանի հետ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական կազմը, հաղորդվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։


«Այդ հանդիպման համար Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ»,- նշված է հաղորդագրությունում։
 
Հայաստանի հավաքական են հրավիրվել` դարպասապահներ` Ռոման Բերեզովսկին («Դինամո», Մոսկվա), Գևորգ Կասպարովը («Միկա», Երևան), Արսեն Բեգլարյանը («Գանձասար», Կապան),
պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյանը («Ակտոբե», Ղազախստան), Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը (երեքն էլ` «Փյունիկ», Երևան), Հրայր Մկոյանը («Շիրակ») և Հովհաննես Համբարձումյանը («Բանանց», Երևան),


կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյանը («Բորուսիա», Դորտմունդ), Արթուր Եդիգարյանը («Կայրաթ», Ղազախստան), Կառլեն Մկրտչյանը («Անժի», Մախաչկալա), Գևորգ Ղազարյանը («Մետալուրգ», Դոնեցկ), Մարկոս Պիզելին («Ակտոբե», Ղազախստան), Արաս Օզբիլիսը («Սպարտակ», Մոսկվա), Արտակ Դաշյանը («Ալ-Մուհարաք», Բահրեյն), Արտակ Եդիգարյանը («Ժալգիրիս», Լիտվա), Կարեն Մուրադյանը, Դավիթ Հակոբյանը (երկուսն էլ` «Շիրակ», Գյումրի), Աղվան Պապիկյանը («Փյունիկ», Երևան),


հարձակվողներ` Յուրա Մովսիսյանը («Սպարտակ», Մոսկվա), Արթուր Սարկիսովը («Վոլգա», Նիժնի Նովգորոդ) և Սարգիս Ադամյանը («Նոյշտրելից», Գերմանիա)։


ՀՖՖ–ի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հանդիպումը տեղի կունենա մարտի 5–ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում։ Հայաստանի ազգային հավաքականին կնախապատրաստի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը: Ազգային հավաքականի նոր մարզիչ շվեյցարացի Բեռնար Շալանդն իր պարտականություններին կանցնի Ռուսաստան–Հայաստան հանդիպումից անմիջապես հետո։

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում զբաղեցնում է 30–րդ տեղը։ Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության ընտրական փուլում հավաքականը կպայքարի Պորտուգալիայի, Ալբանիայի, Սերբիայի և Դանիայի հավաքականների հետ։–0–