Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 38-րդ հորիզոնական

16.01.2014, 14:54
ՖԻՖԱ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 38-րդ տեղը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 38-րդ հորիզոնական

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  ՖԻՖԱ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 38-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդը Արգենտինան է:

Աղյուսակի առաջին տասնյակն ունի հետևյալ դասավորությունը.

1. Իսպանիա (1507 միավոր),
2. Գերմանիա (1318),
3. Արգենտինա (1251),
4. Կոլումբիա (1200),
5. Պորտուգալիա (1172),
6. Ուրուգվայ (1132),
7. Իտալիա (1120),
8. Շվեյցարիա (1113
9. Հոլանդիա (1106),
10. Բրազիլիա (1102):

ՖԻՖԱ–ի հաջորդ աղյուսակը կհրապարակվի փետրվարի 13-ին։-0-