Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

16.12.2011, 10:21
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով Հայաստանի հավաքականի մեծարման երեկոյի արդյունքները, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մխիթարյանին «ոսկե խաղակոշիկը» հանձնել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը, երրորդ տեղը՝ Հայաստանի հավաքականի և Մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:-0-