+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հերքում է Բաքվում հայ բռնցքամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը

17:07
03 Հոկտեմբերի 2011

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կտրականապես հերքում է Բաքվում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ հայ բռնցքամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը:

Մի քանի հայկական ԶԼՄ-ներ, հղում անելով ադրբեջանական կայքերին, նախօրեին տեղեկացրել էին, որ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) ակտիվիստները` ներխուժելով Հեյդար Ալիևի անվան մարզահամալիր, սկսել են քարեր նետել հայ մարզիկների ուղղությամբ, որից հետո բռնցքամարտիկներն իբրև հեռացել են դահլիճից:

«Ոչ մի նման բան չի եղել: Դա ապատեղեկատվություն է…Ես չեմ կարող ասել՝ ով է ապատեղեկատվության հեղինակը, բայց դա չի համապատասխանում իրականությանը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Գործակալության զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով, և հայ բռնցքամարտիկների հետ ոչ մի միջադեպ չի եղել:

«Մեր պատվիրակությունը վրդովված է, որ նման տեղեկություն են փոխանցել մեր ԶԼՄ-ները: Նրանք զարմանում են, քանի որ ոչ մի նման բան չի եղել», - ընդգծեց գործակալության զրուցակիցը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:02
25 Մարտի 2023
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Թուրքիային
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Թուրքիային
21:25
25 Մարտի 2023
Հայաստանի հավաքականը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականը 10-րո րոպեին բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը. ՎԻԴԵՈ
14:11
20 Մարտի 2023
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
14:04
17 Մարտի 2023
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
12:43
15 Մարտի 2023
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանը՝ արծաթե, Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում
23:18
13 Մարտի 2023
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել. ՎԻԴԵՈ
16:33
07 Մարտի 2023
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում և խոստացել է «ամեն ինչ պատմել»
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում
10:15
02 Մարտի 2023
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:45
22 Փետրվարի 2023
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
11:22
13 Փետրվարի 2023
Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Արտյոմ Ղալաչյանը մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում
13:45
30 Հունվարի 2023
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ