ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, 49 քաշային կարգում պարտության մատնելով ռուսաստանցի Գաբիլ Մամեդովին, նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, մենամարտն ուղեկցվում էր երկրպագուների աջակցությամբ, ովքեր վանկարկում էին «Հայաստան»:
«Եվս մի հայրենակից Վենետիկ Երանոսյանը (52 կգ), ով հանդես էր գալիս Վրաստանի դրոշի ներքո, դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ եզրափակիչ մենամարտում զիջելով Ռուսաստանը ներկայացնող Վասիլի Վետկինին», - նշում է թերթը:
Հայաստանը ներկայացնող Գոռ Երիցյանը մրցումների բրոնզե մեդալակիր է դարձել:-0-