Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը հուլիսի 15-ին ռինգ կվերադառնա, հաղորդում է championat.com-ը՝ հղում անելով BoxingScene-ին։
Գևորը ռինգ դուրս չի եկել 2011թ.-ի ապրիլից, երբ Մագդեբուրգում (Գերմանիա) պարտվել է WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին։ Այդ ժամանակ մրցախաղից հետո Գևորը հարձակվել է մրցավարի վրա և որակազրկվել է, նշում է պարբերականը։
Հաղորդագրության համաձայն՝ Գևորի մրցակիցը կդառնա Նիկոլա Սխեկլոցը։ -0-