Սահնակներով մրցում՝ Ծաղկաձորում

24.02.2011, 19:20
Սահնակներով մրցում՝ Ծաղկաձորում
Սահնակներով մրցում՝ Ծաղկաձորում

Փետրվարի 26-ին Ծաղկաձորում տեղի է ունենալու այս ձմեռվա ամենաէքստրեմալ միջոցառումը` Red Bull King of Bob սահնակներով մրցումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հայկական ուսանողական ֆորումից։

«Red Bull King of Bob սահնակներով մրցումներն առաջին անգամ անցկացվել են Ավստրիայում 2001 թվականին: Ապա դրանք մեծ հաջողությամբ անցկացվել են Ֆինլանդիայում, Չեխիայում, Իտալիայում, Սլովակիայում, Ռուսաստանում և Ղազախստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մրցույթը հյուրընկալած բոլոր երկրներում այն հասցրել է ոչ միայն սիրվել, այլև դառնալ ամենասպասվածը: Հայաստանի մրցույթին մասնակցելու համար կազմակերպիչները հրավիրում են բոլոր համարձակ և ակտիվ մարդկանց, ովքեր ձգտում են հաղթել և նախընտրում են ձմեռային մարզաձևերը։ -0-