Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է 2011թ.-ի ՀՀ շախմատի առաջնության տիտղոսը, հաղորդում է www.armchess.am-ը։
Անցած շաբաթ օրն ավարտված հանրապետության 71-րդ առաջնության արդյունքում, Հովհաննիսյանը, ով 20 տարեկան կդառնա մարտին, 11 մրցախաղում 8 միավոր է հավաքել։ Մեկ միավորով զիջելով՝ երկրորդ տեղն է զբաղեցրել Սամվել Տեր-Սարգսյանը՝ առաջ անցնելով բրոնզե մեդալակիր Զավեն Անդրեասյանից՝ լրացուցիչ ցուցանիշով։
ՀՀ շախմատի տղամարդկան առաջնությունն անցկացվում էր հունվարի 18-29-ն ընկած ժամանակահատվածում։ -0-