Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը

26.04.2010, 19:58
Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. WBA և WIBF վարկածներով գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի, 22-ամյա Սյուզի Կենտիկյանը (մինչև 50,8 կգ) հաջողությամբ պաշտպանեց իրեն պատկանող տիտղոսները՝ Համբուրգում՝ կիրակի երեկոյան հաղթելով մինչ այդ պարտություն չունեցած 24-ամյա գերմանուհի Նադյա Ռաոյին, հաղորդում է allboxing.ru-ն։

Մենամարտը տևել է տասը ռաունդ, որոնց արդյունքներով մրցավարների կարծիքները կիսվել են՝ երկուսը որոշեցին, որ ավելի ուժեղ էր Կենտիկյանը, իսկ երրորդը հաղթանակը տվեց Ռաոյին։

Իր կարիերայի ընթացքում Կենտիկյանը 28 հաղթանակ է տարել 28 մենամարտերում, որոնցից 16-ը՝ նոկաուտով։

Սյուզաննա Կենտիկյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում։ 1992 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Համբուրգ։ 2007 թվականին Կենտիկյանը նվաճել է բռնցքամարտի առաջատար կազմակերպությունների չեմպիոնական տիտղոսները։ 2008 թվականին ստացել է Գերմանիայի քաղաքացիություն։ -0-