Թենիսիստ Նալբանդյանը երկու մրցաշար բաց կթողնի ոտքի վնասվածքի պատճառով

20.04.2010, 12:24
Թենիսիստ Նալբանդյանը երկու մրցաշար բաց կթողնի ոտքի վնասվածքի պատճառով

Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանն առաջիկա երկու մրցաշարը բաց կթողնի ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիէյթիդ Պրեսին։  

Ինչպես երկուշաբթի հայտարարել է արգենտինացու ներկայացուցիչ Բեռնարդո Բալյերոն, Նալբանդյանը չի մասնակցի Բարսելոնում և Հռոմում կայանալիք «Մասթերս» շարքի մրցումներին։ Ըստ նրա, մարզիկին մոտ 15 օր կպահանջվի ոտքի վնասվածքի վերականգնման համար։ Ակնկալվում է, որ նա կկարողանա մասնակցել մայիսի 9-ին Մադրիդում մեկնարկող մրցաշարին։

Գրեթե ողջ նախորդ մրցաշրջանը Նալբանդյանը ստիպված է եղել բաց թողնել ազդրի վնասվածքի և վիրահատության պատճառով։ -0-