ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հերքել է ակումբի՝ «Լոկոմոտիվի» կիսապաշտպանի և Ռուսաստանի պատանեկան հավաքականի ավագի օգնական 18-ամյա Նիկա Պալիևի նկատմամբ ունեցած հետաքրքրության վերաբերյալ տեղակատվությունը:
«Սպորտ-Էքսպրես» թերթը տեղակտվություն է տարածել այն մասին, թե Պալիևի՝ Հայաստան տեղափոխվելու հավանականությունը մեծ է:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 1-ին ավարտվում է կիսապաշտպանի պայմանագիրը երկաթուղաինների հետ, և մինչ այժմ ամենալուրջ առաջարկը նրան արել է «Փյունիկը», որի ներդրողները զգալիորեն մեծացրել են բյուջեն:-0-