Հնարավոր է՝ վիրահատեն թենիսիստ Նալբանդյանի ազդրը

28.04.2009, 14:35
Հնարավոր է՝ վիրահատեն թենիսիստ Նալբանդյանի ազդրը

Դավիթ Նալբանդյանը կարող է ազդրի վնասվածքի պատճառով բաց թողնել Դևիսի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումը չեխերի հետ, հայտնում է Clarin թերթը։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե ազդրի վիրահատության կարիք լինի։  

Արգենտինացին ստիպված եղավ հրաժարվել Բարսելոնում ընթացող պայքարից ազդրի ցավերի պատճառով։ Նրա բժիշկ Անխել Կոտոռոն հայտարարել է, որ 3-4 օրվա ընթացքում մարզիկը կբուժվի, ինչից հետո վիրահատության մասին որոշում կընդունվի։ «Մենք ամենայն մանրամասնությամբ կզննենք նրան և կտեսնենք, թե դա ինչ արդյունք կտա»,- ասաց Կոտոռոն։

Դևիսի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումը Չեխիայի և Արգենտինայի հավաքականների միջև կանցկացվի Օստրավում հուլիսի 10-12-ը։ -0-