ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ֆան ակումբի ստեղծման նպատակը Հայաստանում «Յուվենտուս» թիմի բոլոր երկրպագուներին համախմբելն է, ինչպես նաև Հայաստանում ֆուտբոլի մասայականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնող խումբը պատրաստվում է երկրպագուների հայկական ակումբը պաշտոնապես գրանցել թուրինյան «Juventus» ակումբում, ինչը կօգնի նաև ամբողջ աշխարհին ներկայացնել Հայաստանը «Յուվենտուսի» միջոցով։
Ֆան ակումբն ունի «Յուվենտուս» ֆուտբոլային թիմը, որը հանդես է գալիս Հայաստանի ոչ պրոֆեսիոնալ առաջնությունում։
Ֆան ակումբը պաշտոնական շնորհանդեսից հետո ծրագրում է համագործակցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։
Ակումբը բաց է «Յուվենտուսի» բոլոր երկրպագուների և ֆուտբոլասերների համար։-0-