Ինարկիևը, Ջոբավան ու Սոկոլովը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներն են

16.03.2009, 18:19
Ինարկիևը, Ջոբավան ու Սոկոլովը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներն են

Գրոսմայստերների եռյակը՝ ռուս Էռնեստո Ինարկիևը, հոլանդացի Իվան Սոկոլովը և վրացի Բաադուր Ջոբովան, եզրափակչից երկու փուլ առաջ գլխավորում են Չեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Շվեյցարական սիստեմով անցկացվող ինը տուրից հետո, առաջատարներից յուաքանչյուրն ունի յոթական միավոր: Կես միավորով զիջում է 17 շախմատիստից բացկացած խումբը, որի մեջ ընդգրկված են Վլադիմիր Մալախովը, Եվգենի Տոմաշևսկին, Սանան Սյուգիրովը, Միխայիլ Կոբալիան, Բորիս Գրաչյովը և Դմիտրի Բոչարովը:

Չեռնոգորիայում ացկացվող մրցախաղը, որին մասնակցում է 305 շախմատիստ, կավարտվի մարտի 19-ին:-0-