WIBF և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը Գերմանիայի քաղաքացիություն է ստացել

27.08.2008, 13:36
WIBF և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը Գերմանիայի քաղաքացիություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գերթեթև քաշային կարգում WIBF և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, Երևանում ծնված Սյուզի Կենտիկյանը (Susi Kentikian) պաշտոնապես դարձել է Գերմիանիայի քաղաքացի, հաղորդում է Fightnews կայքը։

Killer Queen («Թագուհի-մարդասպան») կեղծանունով հայտնի 20-ամյա մարզիկը ծնվել և մինչև հինգ տարեկանն ապրել է Հայաստանում, որից հետո նա ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և 1996 թ.-ից ապրում է Համբուրգում։

«Ես երջանիկ եմ, որ պաշտոնապես ստացա այս երկրի քաղաքացիությունը և դարձա Համբուրգի օրինական բնակիչ։ Շատ երկար էի սպասել այս օրվան, և ահա այն եկավ», - ասել է Կենտիկյանը։

Գալիք ուրբաթ՝ օգոստոսի 29-ին, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Կենտիկյանը հերթական անգման կպաշտպանի իր WIBF տիտղոսը իսրայելցի Խագար Ֆիների դեմ մենամարտում։-0-