Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսում է առաջին-երրորդ տեղերը Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ՝ «Ամբեր-2008» առաջնության երկրորդ փուլից հետո։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, երկու փուլերից հետո ընդհանուր հաշվով Արոնյանը, Անանդը և Իվանչուկը հավաքել են երեքական միավոր։
Կես միավոր տարբերությամբ նրանց են հետևում Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) և Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), երկուական միավորով վեցերորդ-ութերորդ տեղերը զբաղեցնում են ռուս Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզևիչը և ուկրաինացի Սերգեյ Կարյակինը։
1,5 միավորով իններորդ տեղում է Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), մեկական միավոր են հավաքել Բորիս Գելֆանդը (Իսրայել) և Պետեր Լեկոն (Հունգարիա), 0,5 միավորով առաջնության աղյուսակը եզրափակում է Լյուկ Վան Վելին (Նիդեռլանդներ)։
«Ամբեր-2008» 17-րդ միջագային շախմատի առաջնությունն անցկացվում է Նիցցայում (Ֆրանսիա)՝ 2008 թ.-ի մարտի 15-ից 27-ը՝ երկու շրջանով։
Յուրաքանչյուր փուլում հեղինակավոր առաջնության մասնակիցները ունենում են մեկական հանդիպում՝ մեկ «արագ» և մեկ «կույր»։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազ. եվրո։-0-