Մալթայում անցկացվող ֆուտբոլի միջազգային առաջնության շրջանակներում՝ Հայաստանի հավաքականը չորեքշաբթի կխաղա Իսլանդիայի թիմի հետ։
Հայաստանի հավաքականը 6 միավորով գլխավորում է առաջնության աղյուսակը։ Հայ ֆուտբոլիստները տարել են երկու հաղթանակ՝ 2։1 հաշվով Բելառուսի հավաքականի և 1։0 Մալթայի հավաքականի նկատմամբ։
Առաջնության հաղթողը դառնալու համար բավական է միայն, որպեսզի Հայաստանի հավաքականը Իսլանդիայի հավաքականի հետ ոչ-ոքի խաղա։
Մալթայում անցկացվող ֆուտբոլի միջազգային առաջնությունը տեղի է ունենում փետրվարի 2-6-ը։-0-