Միհրան Հարությունյան. հուսով եմ, որ վաղ թե ուշ արդարությունը կհաղթանակի

22.08.2016, 17:46
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով կանխակալ մրցավարության հետևանքով զրկվեց ոսկե մեդալից:
Միհրան Հարությունյան. հուսով եմ, որ վաղ թե ուշ արդարությունը կհաղթանակի
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով կանխակալ մրցավարության հետևանքով զրկվեց ոսկե մեդալից, հույս է հայտնել, որ վաղ թե ուշ արդարությունը կվերականգնվի:

Հայ ըմբիշը զրկվեց օլիմպիական ոսկուց կանխակալ մրցավարության պատճառով, ինչի հետևանքով հաղթանակը շնորհվեց նրա մրցակից սերբ Դավոր Շտեֆանեկին:

«Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, և ինձ նորից զրկեցին ոսկե մեդալից: Այս արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ իսկ պատճառով էլ չկարողացա ինձ զսպեմ այդ կապակցությամբ: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել, չեմ տեսել հարազատներիս ավելի քան 150 օր` Ռիոյում Օլիմպիական խաղերին լիովին պատրաստվելու և կենտրոնանալու համար», - գրել է Հարությունյանը Վկոնտակտե սոցիալական ցանցի իր էջում:

Նա հիշեցրել է քրտնաջան մարզումների, քաշի նվազեցման, վնասվածքի, ողջ թիմի աշխատանքի, հույսի և ընտանիքի ու երկրի համբերության մասին, որոնք ուղղակիորեն գողացվել են:

«Յուրաքանչյուր գոտեմարտի ժամանակ ես պայքարում էի որ միայն մեջքիս գրված ազգանունիս համար, այլև իմ Հայրենիքի և ընտանիքի համար, որոնք մինչև վերջին օրը աջակցել են ինձ իմ ուղու վրա: Սրահում հնչում էր ոչ իմ երկրի օրհներգը, հարազատներիս ցավը կլանում է ամեն ինչ...», - գրել է Հարությունյանը:

«Ես կարողացա լավ պայքար և արդյունք ցույց տալ, շնորհակալ եմ Աստծուն դրա համար: Բայց արդյո՞ք մարզական ողջ աշխարհն աչք կփակի նաև այս հանցագործության վրա: Ոչ միայն իմ հանդեպ. շատերն են զրկվել իրենց արժանի մրցանակներից», - գրել է Հարությունյանը:

Հայ ըմբիշն այն կարծիքին է, որ զրկվել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ «ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինիչ չի որոշում, քանի որ որոշում են սերբերը և այլ երկրներ»:

«Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց հանճարեղ ազգ ենք: Նաև ցանկանում են շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և այնտեղ բնակվող բոլոր մարդկանց: Ես այնտեղ եմ մեծացել և ապրում, սիրում եմ այդ երկիրը և մարդկանց», - գրել է Հարությունյանը:

Նրա խոսքով, մարզիչների անձնակազմի, հարազատների, մտերիմների և, իհարկե, իր ազգի աջակցության շնորհիվ նա պատրաստ էր այս Օլիմպիադային 100 տոկոսով:

Նա շնորհավորեց իր թիմակիցներ Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալի և երկու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին արծաթե մեդալների նվաճման կապակցությամբ: Ինչպես նաև խորին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր չեն ամաչել իրենց կարծիքը հայտնել օգոստոսի 16-ին կայացած իր եզրափակիչ մենամարտի մասին:

«Շնորհակալ եմ ձեր անասելի աջակցության համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք հենց սկզբից և դեռ շարունակում եք աջակցել ինձ: Ես զգում եմ իմ ժողովրդի, ողջ աշխարհի ազգային և կրոնական տարբեր պատկանելիություն ունեցող մարդկանց հսկայական աջակցությունը», - գրել է Հարությունյանը:

Նա խոստովանել է, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է իր երկրի օրհներգի հնչյունների ներքո կանգնել օլիմպիական պատվո պատվանդանին և տեսնել, թե ինչպես է բարձրանում իր երկրի դրոշը:

«Ռիոյի ճանապարհին իմ հանդեպ շատ անարդարություններ են եղել, սակայն որքան էլ ցավալի և վիրավորական են եղել դրանք ինձ համար, ես համբերություն եմ ունեցել ոչինչ չձեռնարկել այդ կապակցությամբ, քանի որ սպասում էի Ռիո 2016-ին», - գրել է Հարությունյանը:

Հետգրության մեջ մարզիկը կոչ է արել չվիրավորել սերբ Դավոր Շտեֆանեկին:

«Նա վատ ըմբիշ չէ, լավ է պաշտպանվել: Բացի այդ, մենք նրա հետ արդեն մեկ ամբողջություն են կազմում: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը` ամեն անգամ, երբ նայի իր մեդալին, որն իրավամբ ինձ է պատկանում», - գրել է Հարությունյանը: -0-