ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ տուրում Անիշ Գիրիի նկատմամբ տարած հաղթանակից հետո Լևոն Արոնյանը դարձել է Պալմա դե Մալյորկայում անցկացված ՖԻԴԵ-ի Գրան պրիի եզրափակիչ փուլի միանձնյա առաջատար։
Загружается новость ...
"Право"
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱՕԿ մամուլի ծառայությունը, հայաստանցի շախմատիստը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել՝ հարկադրելով մրցակցին հանձնվել 27-րդ քայլում:
Արոնյանն ունի 3 միավոր և կես միավորի տարբերությամբ գերազանցում է հինգ գրոսմայստերի:
Նոյեմբերի 20-ին կայանալիք հինգերորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա չինացի Դին Լիժենի հետ: -0-