ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են, հայտնում է Հայաստանի ֆոիտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Խաղը կսկսվի հունիսի 4–ին ժամը 20։00–ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Տոմսերը կարելի է ձեռ քբերել մարզադաշտի դրամարկղերից։
Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:
Հայստանը հինգ տուրերից հետո 6 միավորով ընտրական խմբում կիսում է չորրորդ–հինգերորդ տեղերը Ռումինիայի հավաքականի հետ։ Անվերապահ առաջատարը Լեհաստանի թիմն է` 13 միավորով։ Չեռնոգորիայի և Դանիայի հավաքականները հավաքել են յոթական միավոր։ Խմբի աութսահդերը Ղազախստանի թիմն է, որը հավաքել է ընդամենը երկու միավոր։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում