ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:
Загружается новость ... "Лево"
Արթուր Դավթյանը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաև առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում ևեզրափակիչ է անցել 5 գործիքներով։–0–