ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստայի վերադարձով, հաղորդում է
armsport.am–ը` հղում անելովBild-ին:
Գերմանական ակումբը փոխարինող է փնտրում վնասվածքներ ստացած Կինգլսի Կոմանին և Սերժ Գնաբրիին: «Բավարիան» մտադիր է մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել բրազիլացի ֆուտբոլիստին:
Հիշեցնենք՝ իտալական մամուլը հաղորդում է, որ «Յուվենտուսը» ամռանը վաճառքի կհանի Կոստային:
Հավելենք, որ բրազիլացուն իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին»:
29-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբում խաղացել է 2015-2017 թվականներին: Ա Սերիայի այս առաջնությունում Կոստան մասնակցել է 10 խաղի և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:–0–